ՇՏԱՊ․ Դպրnցները կփակվե՞ն. ՀՀ առ ողջապահության նախարարությունից տեղեկացնում են

Հայաստանում սուր շն չառական հ իվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, յուրաքանչյուր դպրոցում ու մանկապարտեզում բացակայող երեխաների թիվն ավելանում է, բոլորի մոտ նույն ախ տանշաններն են․ քթից հոսք, հ ազ ու ջերմություն։ Արդեն իսկ կան մանկապարտեզներ, որոնք երկու շաբաթով փակվել են։ Դեռ մի քանի օր առաջվա տվյալներով ՍՎՇ-ի(սուր շն չառական հ իվանդություններ) դեմ ստացիոնար բո ւժում է ստանում 400 հի վանդ, որից 378-ը՝ 0-18 տարեկան երեխաներն են: «Հի վանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի վա րակիչ և ոչ վարա կիչ հի վանդությունների վարչության բաժնի բժ իշկ, համա ճարակաբան Եվգենյա Խաչատրյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ պոլ իկլինիկա կազմակերպություններ դիմելիությունը նույնպես աճել է: Սուր շ նչառական հի վանդությամբ պայմանավորված՝ աճել են նաև շտ ապօգնության կանչերը, իսկ պ ոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունն աճել է 3 անգամ, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է 1.5 անգամ: Ի դեպ, ըստ մասնագետների՝ ՍՎՇ հ իվանդությունների աճին նպաստում է նաև կոր ոնավի րուսը, քանի որ այն նույնպես համարվում է սուր շ նչառական վ արակ:

Ինչ պատկեր ունենք այս պահին, արդյո՞ք կարիք կա դպրոցները փակելու։ Medmedia.am-ի հետ զրույցում ՀՀ առ ողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ այս պահին նման որոշում չի քննարկվում․ «Հիմա առանձին նման որոշում չի քննարկվում՝ ընդհանուր փակելու, կամ օնլայն անցնելու համար։ Կա կարգավորում, որը բավականին օգնում է․ այն դպրոցները, որտեղ հ իվանդացության 10 տոկոսը հատվում է, տեղեկացնում են իրենց գերատեսչությանը՝ ԿԳՄՍ-ին ու անցնում օնլայնի, այդ իրավունքը տրված է, այդ կարգավորումը կա, այս ձևով կարողանում ենք տարածումը կոտրել։Նույնիսկ երկրորդ ալիքից հետո կարողացել ենք անցնել ինքնակառավարման մեխանիզմին, որպեսզի կրթական ընդհանուր համակարգը չվն ասենք»,-նշել է նա։

Ի դեպ, համա ճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա։ Կան նաև մանկապարտեզներ, որոնք երկու շաբաթով փակվել են, որովհետև հի վանդ են ոչ միայն երեխաներն, այլև աշխատակազմը։ Այդուհանդերձ, օնլայն դասընթացների անցնելու կամ հաստատությունները փակելու վերաբերյալ այս պահին խոսակցություն չկա։ Ս․ Ասատրյան