Ով է Արթուր Գրիգորյանի կինը. ինչ հու զիչ բաներ էր պատմում նրա մասին (տեսանյութ)

Արթուր Գրիգորյանը նշում էր, որ ինքը երջանիկ է, քանի որ իր բախտը բերել է նաև ընտանիքի հարցում. «Ընտանիքը պետք է ամեն ինչից վեր լինի, շատ դժվար է արվեստագետ լինել և ընտանիք ունենալ: Ընդ որում՝ լավ ընտանիք ունենալ, բայց այս հարցում էլ եմ երջանիկ: Ես միայն ինձնից եմ դժգոհ՝ իմ առողջությունից: Մնացածն ամեն ինչ ճիշտ ստացվել է»:

Արթուր Գրիգորյանի կինն Իրինա Մկրտչյանն է: Նա բժ շկուհի է: Նրանք միասին էին 38 տարի: Համադասարանցիներ են եղել: «Պետք չէ ուղղակի ինչ-որ խոսքեր ասել, պետք չէ ուղղակի ծաղիկներ նվիրել: Մի օր Ղարաբաղից վերադառնում էի Երևան, Վայքում կանգ առա ու դաշտային ծաղիկներ հավաքեցի կնոջս համար:

Դա նրա համար ավելի թանկ էր, քան եթե որևէ հայտնի ֆիրմային ծաղկեփունջ գնեի»,-մի առիթով պատմել Արթուր Գրիգորյանը: Նրանք երկու երեխա ունեն՝ որդի և դուստր: Վերջինս Մանե Գրիգորյանն է, ով հաղորդավարուհի է: Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արթուր Գրիգորյանը: