Որդիս, ինչիդ է պետք կինը, նրանք բոլորն են անդաստիարակ անբար ոյականներն են, դու ավելի լավ է մնա, մայրիկի հետ ապրիր․ ահա, թե ինչպես էր խրատում մայրն իր 30-ամյա որդուն

Աղջիկներ, վերջապես իմ Օլեգն ազատ է, ես կարողացա նրան ազատել այդ անպատկառ Կատյայի ճանկերից: Այժմ իմ տղան կապրի ինձ հետ, — ծիծաղելով ասաց բարձր սանրվածքով և կարմիր շրթներկով նիհար կինը ընկերուհիներին, — պատկերացնու՞մ եք, պաշտոնապես որդիս ազատ է: Մի պահ լռություն տիրեց։ Հրավիրվածների դեմքերին ուրախություն չկար։ Նրանք միայն զարմացած նայեցին։ Հասկանալի էր, որ նրանք ամենևին էլ ուրախալի չէին համարում այս իրադարձությունը։ — Աղջիկներ, ուրախ չե՞ք։ – հարցրեց տանտիրուհին՝ Իրինա Բորիսովնային։

-Իրա, իհարկե, կներես, բայց ի՞նչ կա այդտեղ ուրախանալու։ Ես խնդրում եմ իմ որդուն, որ ամուսնանա և թոռնիկներ պարգևի ինձ: Ես սիրով կընդունեմ իմ որդու կնոջը, կսիրեմ նրան հարազատ դստեր նման: — Չե՞ք հասկանում, որդիս աշխատավարձը ինձ կտա, վերջապես ես կլինեմ տան միակ տիրուհին, ատում եմ, երբ խոհանոցում ինձանից բացի ուրիշ կին կա: Որդիս ինձ լսում է և գիտի, որ իր օգտին եմ ասում: — Իրինա, բայց ես մի քանի անգամ տեսել եմ Կատյային և նա շատ պարկեշտ կին է ու ես շատ կցանկանայի նրա պես հարս ունենալ, նա սիրում էր որդուդ, որդիդ երջանիկ էր նրա հետ:

Բոլոր կանայք էլ անպատկառ են, դա վաճանելու առիթը բաց չեն թողնի և չեմ ուզում, որ որդիս խ աբված լինի: Նա իմ որդին է և ես չեմ պատրաստվում նրան կիսել ինչ-որ ուրիշ կնոջ հետ: — Դու եսասեր ես, դու քո որդուն դժ բախտացնում ես: Եթե քո սկեսուրը նույն կերպ մտածեր, ամուսինդ չէր ամուսնանա քեզ հետ և դուք այսօր որդի չէիր ունենա: Եվ համոզված եմ, որ մի օր որդիդ պարզապես կգնա իր երջանկության հետևից: — Դեռ կտեսնենք, — ինքնագոհ պատասխանեց Իրինա Բորիսովնան:

Տարիներ անց Իրինա Բորիսովնան պատահաբար փողոցում հանդիպեց ընկերուհուն: Նա զբոսանքի էր տարել թոռնիկին: Ողջագուրվեցին և գնացին մոտակա սրճարանը: — Տարիներ առաջ որդիս հեռացավ տանից՝ հանուն Կատյայի: Նրանք ապրում են Կատյայի ծնողների տանը, երկու երեխա ունեն, բայց ինձ թույլ չեն տալիս տեսնել, ես համոզված եմ, որ Կատյան է որդուս տրամադրում իմ դեմ: Որդիս այդպես էլ չհասկացավ, որ Կատյան իրեն արժանի չէ, նա թողեց իր մորը հանուն այդ լր բի: Նույնիսկ վերջերս հի վանդ ձևացա, բայց որդիս չեկավ ինձ տեսակցության:

— Ներիր ինձ Իրա, պարզապես Կատյայի բախտը ծնողների հարցում բերել է, իսկ Օլեգինը՝ ոչ, — կարճ կապեց ընկերուհին և գրկելով թոռնիկին հեռացավ: Իրինա Բորիսովնան չարացած նայեց ընկերուհու հետևից և մտքում ասաց. — Հիմար կին, թոռնիկին դայակություն անելու փոխարեն կարող էիր այժմ սանատորիայում հանգիստդ վայելել: Ի՜նչ հիմար են այս կանայք: Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news68daily.com/