ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Դասերի անցկացման կարգը կփոխվի՞․ Անահիտ Ավանեսյանը ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ հայտարարությամբ հանդես եկավ

«Դելտա շտ ամը նաև ծանր ընթացք է ունենում երեխաների մոտ»,-այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց Առո ղջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ այս տարի սուր-շնչառական հիվ անդությունների թվի մեծ աճ կա: Նախարարն անդրադարձավ օրումեջ ուսուցման ռեժիմին անցնելուն, նշելով որ հուլիս-օգոստոս ամիսներին երկար քննարկումներ են ունեցել, թե ինչպես պետք է մեկնարկեն ուսումնական տարին: «Անգամ քննարկում էինք, որ նախ տարրական դասարանները բացվեն, հետո միջին դպրոցը, հետո ավագ դպրոցը, որպեսզի փորձենք հնարավորինս կտրուկ աճ չունենալ: Վերջում ընտրեցինք թիրախային փակման միջոցը:

Առո ղջապահական համաշխարհային կազմակերպությունն իր ուղեցույցերի մեջ նշում է, որ դպրոցների փակման կամ կիսատ ռեժիմներով վարումը պետք է հնարավորինս կարճ ընթացակարգերով լինի, որովհետև մենք ունենք մեր երեխաների, թե՛ հոգեկան առո ղջության, թե՛ զարգացման, թե՛ թերսնուցման և մի շարք այլ պրոբլեմներ, մենք չենք կարող աչք փակել: Ինչքան էլ, ես որպես Առո ղջապահության նախարար, հակված լինեմ, որ տոտալ լոքդաու նները շատ էֆեկտիվ կարճաժամկետ արդյունք են ցույց տալիս, բայց մենք չունենք այդ ժամանակը»,-նշեց նախարարը:

Նա նշեց, որ այդ դպրոցներում, որտեղ կլինեն բռնկումներ 10 տոկոսից ավելի, կգնան հեռավար ուսուցման ռեժիմի: Կրկին անդրադառնալով օրումեջ դպրոց հաճախելուն՝ Ավանեսյանը նշեց. «Դա վատ անդրադարձ է ունենում մեր կրթական համակարգի վրա: Վիր ուսից խուսափելու միակ լուծումը պատ վաստումներն են: Ուսուցչական անձնակազմի 90 տոկոսը պետք է պատվ աստվի քովի դի դեմ: Իսպանիայում, օրինակ, ամբողջ անձնակազմն է պատվ աստվել ուսուցիչների: Պետք է այս հարցում բոլոր ուժերն ու ջանքերը մեկտեղենք»: