Չեք պատկերացնում, թե որքան համեղ, փափուկ ու ախորժելի բիսկվիթ է ստացվում. օդային ու փափուկ թխվածք

Փորձեք սալորով բիսկվիթի այս բաղադրատոմսը, այն ստացվում է նուրբ, փափուկ և անուշաբույր: Անհրաժեշտ բաղադրիչներ. Ձու -2 հատ Շաքարավազ — 150 գր․ Ձիթայուղ — 3 ճ․ գդալ Մածուն — 200 գր․ Սոդա — 1 թ․ գդ․ նոսր Վանիլին Ալյուր — 500-600 գր․ Շաքարի փոշի զարդարման համար Պատրաստման եղանակ. Ձուն հարիչով լավ խառնում ենք, ընթացքում քիչ-քիչ ավելացնելով շաքարավազը, Լցնում ենք ձեթ,

դասական տարբերակում բիսկվիտի խմորում օգտագործվում է կարագ կամ յուղ, բայց այստեղ ձիթայուղը օգտագործելով վատ խոլեստերինից զերծ ենք մնում, իսկ համը դրանից բացարձակապես չի տուժում, Այժմ մեկ բաժակ մածունին նոսր գդալով սոդա ենք լցնում և լավ խառնելով լցնում խմորի մեջ, քացախով սոդան չեմ մարում, քանի որ այստեղ դրա կարիքը չկա, Ավելացնում ենք վանիլին և հարիչով լավ խառնում, Ալյուրը

ավելացնում ենք պարբերաբար հարիչով խառնելով, պետք է ստացվի ահա այսպիսի խտության խմոր, դրանից թույլ լինելու դեպքում խմորը լավ չի եփվի, իսկ խիտ լինելու դեպքում շատ ծանր խմոր կստացվի, Վերցնում ենք ջեռոցի համար նախատեսված սիլիկոնա տարան, այն ալյուր կամ ձեթ ենք անում, ապահովագրելով մեզ խմորի

կպչելուց և խմորի մի մասը լցնում ենք տարայի մեջ, ահա այսպիսի թարմ սալոր ենք այսօր օգտագործելու, այն բացված վիճակում շարում ենք խմորի վրա, լցնում հաջորդ շերտը, նորից սալորի շերտ և վերևում՝ խմոր, Այն պետք է ջեռոցում եփենք մոտ 20-30 րոպե 180 աստիճանում։ արի ախորժակ…