Պահպանեք բաղադրատոմսը. արագ շերտավոր խմոր պատրաստելու հրաշալի եղանակ

Այս հրաշք խմորը ինձ միշտ օգնության է հասնում: Պատրաստման եղանակը տարրական է, իսկ արդյունքը՝ անհավանական: Փափուկ ու միաժամանակ խրթխրթան, շերտատվող ու համեղ:  Անհրաժեշտ բաղադրիչներ. ալյուր՝ 1 կգ կարագ կամ մարգարին՝ 200գ քաշով 4 տուփ ձու՝ 2 հատ աղ՝ 1 թ.գ. քացախ՝ 9% 2 ճ.գ. ջուր՝

մոտ 400 մլ: Պատրաստման եղանակ. Հիշեք, որ բոլոր բաղադրիչները պիտի լինեն սառը վիճակում: Ձուն, ալյուրը, ջուրը նախքան խմոր պատրաստելը ուղարկեք սառնարանը, իսկ կարագը կամ մարգարինը՝ սառցարանը: Ալյուրի մի մասը խառնել 800գ սառած քերած կարագի հետ: Քերելու ընթացքում անդադար պետք է ալյուր լցնել

կարագի վրա: Երբ ավարտեք քերելը, ավելացնել մնացած ալյուրն ու թեթև շարժումներով խառնել, բայց չհունցել: Չափիչ բաժակի մեջ միացնել ձուն, աղը, քացախը: Սառը ջուր ավելացնել այքնան, որ ընդհանուր խառնուրդը ստացվի 500մլ:

Միացնել խառնուրդը ալյուրով կարագի հետ (հեղուկ զանգվածը պետք է ավելացնել աստիճանաբար): Շատ արագ հունցել խմորը, որպեսզի բաղադրիչները չհասցնեն տաքանալ: Խմորին ուղղանկյուն գնդիկի ձև տալ, բաժանել 3 մասի: Յուրաքանչյուրը դնել առանձին տոպրակի մեջ և ուղարկել սառնարանը: 2 ժամ անց կարող եք այն օգտագործել: Բարի ախորժակ: