Ջերմաստիճանը կնվազի 12 աստիճանով․ սաստիկ բուք է սպասվում

Հանրապետության տարածքում` Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 10-ին և 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում ձյան տեսքով: Հունվարի 11-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ: Հունվարի 11-12-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: