Սառնամանիքներ են սպասվում, ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ զգո ւշացում բոլոր ՀՀ քաղաքացիներին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 20-ի կեսօրից հետո, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հանրապետության տարածքում` հունվարի 19-ի ցերեկը առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Հունվարի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով: