Սա երեխաներիս ամենասիրելի մսային ուտեստն է. Պատրաստվում է շատ արագ և հեշտ

Նրբաբլիթների համար — ցորենի ալյուր — 4 ճ.գ. , — ձու — 4 հատ, — մայոնեզ — 4 ճ.գ. , — աղ — մի պտղունց, Միջուկի համար — եփած հավի կրծքամիս — 1 հատ, — սխտոր — 2-3 պճեղ, — մայոնեզ — 4-5 ճ.գ. , — կանաչի — մի կապ, — պոպոկ — 50 գ, Պատրաստման եղանակը․ Սկսենք նրբաբլիթները պատրաստելուց։ Ձվերը ջարդել ամանի մեջ, ավելացնել մի պտղունց աղ։

Խառնել և ավելացնել մայոնեզն ու ալյուրը։ Լավ հարել, որպեսզի գնդիկներ չլինեն։ Տաքացնել տապակը և յուղել բուսայուղով։ Լցնել խմորի մի մասը և տապակել երկու կողմից, մինչև պատրաստ լինի։ Այս քանակությամբ խմորից ստացա չորս նրբաբլիթ։ Մանրացրեք պոպոկը, մայոնեզին ավելացրեք մանր կտրատած սխտոր։

Եփած հավի կրծքամիսը մանր կտրատել։ Նրբաբլիթին քսել մայոնեզ, վրան ցանել կտրատած մայոնեզ։ Այնուհետև վրան ցանել մանր կտրատած պոպոկ։ Հավի միսը հավասարաչափ տարածեք։ Նրբաբլիթը գրտնակում ենք և ռուլետի վերածում։ Ռուլետը մասերի բաժանել և մատուցել։ Բարի ախորժակ: Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։