Սա ռուլետի ամենահաջողված բաղադրատոմսն է․ Այն ուղղակի հալվում է բերանում և երբեք չի փշրվում․ Անգամ սկսնակները կարող են պատրաստել

Պատրաստման համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները — դեղնուցներ, 5 հատ, — շաքարավազ, 50 գ, — ալյուր, 90 գ, — մի պտղունց աղ, — բուսական յուղ, 50 գ, — փխրեցուցիչ, 1 թեյի գդալ, — կաթ, 50 գ, — սպիտակուցային բեզե, 5 հատ և շաքարավազ, 70 գ: Պատրաստման եղանակը Դեղնուցները խառնել աղի հետ և լավ հարել մինչև փրփրի, ապա ավելացնել շաքարավազը և հարել այնքան, մինչև

զանգվածը մեծանա։ Սպիտակուցները սկսում են հարել առանց շաքարի, երբ զանգվածը մեծանում է, ավելացնում ենք շաքարավազը և հարում ենք մինչև թանձրանա։ Բահիկով խառնում ենք դեղնուցի և սպիտակուցի զանգվածները։ Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել։ Աստիճանաբար ավելացնել խմորին և հունցել մինչև միատարր դառնա։ Կաթն ու բուսայուղը խառնում ենք, ավելացնում ենք մի

քանի ճաշի գդալ խմոր, հարում ենք մինչև միատարր դառնա և այս զանգվածը լցնում ենք խմորի մեջ, հունցում։ Ջեռոցի թավան ծածկում ենք պերգամենտով և լցնում խմորը, ֆորմայի ամբողջ օդը հանում ենք։ Ջեռոցը տաքացնել 170 աստիճանով և թխել 30 րոպե։ Հեռացնում ենք պերգամենտը, կտրում թխվածքաբլիթի եզրերը, ամբողջ մակերեսով կտրվածքներ ենք անում և քսում ցանկացած ջեմ։ Ռուլետը շրջում ենք պերգամենտի մեջ և 1 ժամով դնում սառնարանում։Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։