Սկեսուրս ամեն տարի տոներից առաջ իմ ու ամուսնուս առաջ նվերների մի մեծ ցուցակ է դնում․ միայն իմանաք, թե այս տարի ոնց դաս տվեցի այդ խորամանկ կնոջը

Մեր ընտանիքն ապրում է սկեսուրիցս առանձին։ Եթե հնարավորություն ունենայինք, ավելի հեռու կտեղափոխվեինք։ Սկեսուրս իր բնույթով իշխող է: Նա միշտ ցանկանում է ամեն ինչ և բոլորին պահել իր խիստ վերահսկողության տակ։ Նրա կարծիքը միշտ առաջնային է։ Նա չի ճանաչում և չի ընդունում այլ տեսակետներ։ Նրա առաջ բոլորը մեղավոր են, բայց ինքը՝երբեք: Բոլորը պարտավոր են, իսկ ինքը՝ ոչ: Տոն օրերին՝ լինի

դա Ամանոր, թե ծննդյան, միշտ նստում է սեղանի գլխին և սպասում նվերներին։ 10 տարվա ամուսնության ընթացքում նա մեզանից ոչ մեկին անգամ կոնֆետ չի տվել։ Օրերս նրանից հաղորդագրություն ստացա. — Ալիս, բարև: Նոր տարին ինձ հե՞տ եք անցկացնելու, թե՞ ձեր տանը: — Ողջույն, մայրիկ, Միքայելը գիշերային հերթափոխ ունի։ Մենք մեր տանը կնշենք: -Լավ, ուրեմն հաջորդ օրը կսպասեմ ձեզ: Ի դեպ, ես գիտեմ,

որ մտածում եք նվերի մասին: Ձեր գործը հեշտացնելու համար կազմել եմ ցանկալի նվերների ցանկը։ — Ահա, լսում եմ, — Ինձ չկպչող մակերևույթով կաթսա, բայց էժաններից չվերցնեք, դրանք երկար չեն ծառայում, Վարդգեսի համար գուլպաներ, ոչ էժան, գիտես, նա կնեղանա, Արտեմի համար (կրտսեր որդին) նոր սպորտային կոշիկներ, գիտեմ որ խանութում կան, լուսանկար կուղարկեմ։ Իսկ Սոնայի (դուստրը)

համար կարող ես դրամապանակ վերցնել: Ես լսում էի ու մտածում, ամեն անգամ անջատեցի հեռախոսն ու ընկա մտքերի մեջ: Ամեն տարի նույնն է կրկնվում: Միթե՞ այդ կինը չի հասկանում, որ մեր ընտանիքում միայն ամուսինս է վաստակում: Առանց երկար մտածելու պատասխանեցի. — Շատ բարի, բայց ես էլ որոշեցի ձեր գործը հեշտացնել, որպեսզի շատ չվազվզեք խանութներով, մենք կցանկանայինք նվեր ստանալ գումարը՝ 100 000-ի սահմաններում: Իսկ դուք ի՞նչ կանեիք իմ փոխարեն: