Սկեսուրս այնքան ինձ չի սիրում ,որ սեփական թոռանը չի ուզում ընդունի և ամուսնուս համոզում է, որ երեխան իրենից չի ,սակայն այդ ամենը իր դեմ շրջվեց.

Մարինեին ապագա սկեսուրն ու սկեսրայրը ծանոթության պահից չսիրեցին: Նրանց աչքում նա աղքատ ընտանիքից հասարակ աղջիկ էր, հետևաբար՝ ոչ արժանի իրենց որդուն։ Ավելին, նրանք համոզված էին, որ նրան ամենևին էլ Սարգիսը չի հետաքրքրում, այլ նրա փողերը։ Սկզբում ծնողները չէին ցույց տալիս իրենց դժ գոհությունը, քանի որ վստահ էին, որ իրենց որդին շուտով կլքի Մարինեին,

բայց երբ հարսանիքի պահը եկավ, նրանք սկսեցին անհանգստանալ: Ծնողները սկսեցին հետ պահել իրենց որդուն նման հապճեպ որոշումից, բայց ամեն ինչ անօգուտ էր։ Ամուսինները հույս ունեին, որ շուտով նրանք կփոխեն իրենց վերաբերմունքը հարսի նկատմամբ, հատկապես, երբ ծնվի իրենց թոռը։ Սակայն նրանց արձագանքը չափազանց անսպասելի էր։Անգամ ծնն դատանը սկեսրայրն ու սկեսուրն ասում էին,

որ սա իրենց թոռը չէ։ Ապացույցը, նրանց կարծիքով, փոքրիկի շեկ մազերն ու կապույտ աչքերն էին։Սարգիսը մուգ մազեր և շագանակագույն աչքեր ուներ, իսկ կենսաբանության դասերից բոլորին քաջ հայտնի է, որ մուգ գույնը գերիշխող է և երեխան պետք է ժառանգած լիներ։ Նրանք կտրականապես հրաժարվեցին ընդունել երեխային։Առաջին երկու տարիներին սկեսրայրն ու սկեսուրը բոլորովին չեն հետաքրքրվել իրենց թոռան կյանքով։

Ամեն անգամ, երբ Սարգիսը նրանց լուսանկար էր ուղարկում, պատասխանը գալիս էր. -Հիմա ավելի վստահ ենք, որ սա հաստատ մեր թոռը չէ։ Սակայն վերջերս Սարգիսի մայրը զանգահարեց և ասաց, որ իրենք սխալվում են և շատ են ցա վում իրենց սա րսափելի պահվածքի համար։ Եվ ի նշան հաշտության՝ նորապսակներին մեկ շաբաթով ճանապարհորդության տոմս գնեցին։

Թոռնուհուն առաջարկեցին այս անգամ տանել իրենց մոտ, որպեսզի իրենք մի փոքր հանգստանա։ Ամուսինները յոթերորդ երկնքում էին, քանի որ կարծում էին, որ հիմա ամեն ինչ լավ կլինի։Բայց պարզվեց, որ նրանց հույսերը կե ղծ էին։ Երբ զույգը ժամանեց երեխայի մոտ, դռան մոտ նրանց դիմավորեց Սարգիսի հայրը՝ ԴՆԹ թեստի արդյունքը ձեռքին։ Ըստ թեստի նա Սարգիսի աղջիկը չէր:

Մարինեն որոշեց, որ ինքն էլ կանցնի թեստը։ Արդյունքները ստանալուց հետո նա իր մոտ հրավիրեց սկեսրոջն ու սկեսրայրին։Արդյունքները ցույց էին տվել, որ փոքրիկը 99,9%-ով Սարգիսինն է։ Ու թեև այս արդյունքը շատ ուրախալի էր բոլորի համար, այնուամենայնիվ, մեկ հարց ծագեց: Եթե հոր և երեխայի հարազատ լինելը հաստատվել է, ուրեմն Սարգիսը հոր հարազատ որդին չէ։ Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։