ՍՈՍԿԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ․ Մա հացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

Այսօր կյանքից հեռացել է կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Նա 63 տարեկան էր: Ց ավակցում ենք սիրված երաժշտի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին: Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի»,

«Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։