ՎԵՐՋԱՊԵՍ․ ԼԱՎ ԼՈՒՐ թոշակ և նպաստ ստացողների համար․ Ապրի կառավարությունը

{"source_sid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1599901699623","subsource":"done_button","uid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1599892169580","source":"other","origin":"unknown"}

Կառավարության այսօրվա նիստում, կանխիկի շրջանառության կրճատմանը վերաբերող օրինագծի քննարկման ընթացքում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է վերջերս կառավարության ընդունած այն որոշմանը, որի համաձայն 10 տոկոս հետվճար է նախատեսվում կեսաթոշակների, նպաստների անկանխիկ գործարքների դեպքում:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ծրագրին արդեն երեք բանկ է միացել՝ «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և «Հայբիզնեսբանկը»: Շուրջ 560 հազար թոշակառուներից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են իրենց թոշակները ստանում, իսկ 80 հազար նպաստառուներից՝ դեռևս 1000-ը: Կարծում եմ, որ այս որոշումը հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո,

մնացածն էլ կփորձեն անցել անկանխիկի մեր այս քաղաքականության տրամաբանության մեջ» ,- ընդգծել է նախարարը: Վարչապետն էլ նշել է, որ այն թոշակառուները և նպաստառուները, որոնք անկանխիկ չեն ստանում իրենց կենսաթոշակն ու նպաստը, հնարավորություն ունեն այս ընթացքում բանկային քարտեր ստանալու. «Իհարկե, հույս ունեմ, որ մեր բանկերը կկարողանան այդ հոսքերը պատշաճ ձևով սպասարկել»: