ՎԵՐՋԱՊԵՍ․ Հայտնի է Ամանորի ՈՉ աշխատանքային օրերը․ ՎԵՐՋՆԱԿԱՆ

Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին հաստատեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով սահմանվեցին այս տարվա ամանորյա ոչ աշխատանքային օրերը։ Նախագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Այսպիսով, ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, հունվարի 2-ը և 6-ը:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում հունվարի 2-ը աշխատանքային էր։ Նոյեմբերի 16-ի նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարը նշեց․ «Քննարկումների արդյունքում մենք 2-րդ ընթերցման ներկայացրեցինք փոփոխված նախագիծ, որով առաջարկում ենք դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 2-ը, ինչպես նաև հունվարի 6-ը սահմանել ոչ աշխատանքային»։ Օրենքը ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ին։