ՎԵՐՋԱՊԵՍ․ Հայտնի է փետրվարի կեսի եղանակը․ Կշարունակվե՞ն տեղումներն առաջիկա օրերին թե ոչ

Ուշադրություն․ Փետրվարի 10-ի ցերեկը 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Փետրվարի 12-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Փետրվարի 10-ի ցերեկը և 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: