ՏԱՐԱԾԵՔ․ Օրենքն ԱՅՍՕՐՎԱՆԻՑ գործելու է․ Անահիտ Ավանեսյանի ՆՈՐ որոշումը

ՀՀ առո ղջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոն ավի րուսային հի վանդության առաջնային հի վանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝

ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը: Որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 18-ից։ Միաժամանակ, հիշեցնենք, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝ երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ, բնակության վայրում (տանը, բնակարանում),

Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դա տական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի), անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների

(բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս), հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների, լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգ արումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների, ծխ ելու, խմելու և սնվելու ժամանակ, առո ղջապահության նախարարի կողմից հաստատված սան իտարական կանոններով սահմանված այլ դեպքերի,

հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս, հո գեկան խ անգարումներ և վարքի խան գարումներ ունեցող անձանց, կոգ նիտիվ խան գարումներ ունեցող անձանց, դեմքի վնա սվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց»։