Տարօրինակ երևույթ է նկատվել այսօր ՀՀ երկնակամարում․ Սուրենյանի գրառումը

Ամպը մթնոլորտում, Երկրի մակերևույթից որոշ բարձրության վրա, ջրի մանր կաթիլների, սառցաբյուրեղիկների և դրանց խառնուրդի կուտակումն է։ Ամպի առաջացման հիմնական, պայմաններն են կոնվեկտիվ, վերընթաց հոսանքները, տուրբուլենտ փոխանակությունը և օդի ճառագայթման պատճառով սառեցումը, որի հետևանքով մթնոլորտում տեղի են ունենում ջերմաստիճանի նվազում, խոնավության աճ։ Ամպերն, ըստ իրենց ստորին սահմանի բարձրության, բաժանվում են 3 հարկի, ըստ ձևի՝ 10 տեսակի։

Հայկական երկնակամարում հաճախ ենք նկատում հետաքրքիր տեսք ունեցող ամպերի, հիմնականում շատ հետաքրքիր է լինում դրանց գունային խաղը։ Այսօր առավոտյան դիտվել է հետթական նմանատիպ երևույթը։ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել, որտեղ ամպերի համադրության շատ գեղեցիկ տեսարան է։ Լուսանկարին կից նա գրառում է կատարել․ «Այս ամպերը այսօր լուսաբացին երևացել են Ճամբարակի երկնքում»։