Տնական այս պանրի պատրաստման համար ձեզ շատ քիչ բան է անհրաժեշտ․ ինչ սա սկսել եմ պատրաստել, էլ խանութի պանիրներն ինձ համար համեղ չեն

Բաղադրությունը 1լ կեֆիր, 1լ կաթ, 6 ձու, 4 թեյի գդալ աղ (կամ ըստ ճաշակի), 1/3 թեյի գդալ կարմիր կծու պղպեղ, մի պտղունց չաման, 1 պճեղ սխտոր, մի փոքր փունջ տարբեր կանաչիներ՝ սամիթ, համեմ, կանաչ սոխ: Պատրաստման եղանակը Կաթը և կեֆիրը լցնել կաթսայի մեջ, դնել գազօջախի վրա։ Առանց եռման հասցնելու, բարակ հոսքով լցնում ենք տաք կաթ-կեֆիր խառնուրդի մեջ, աղով թեթև հարած ձվերը։ Եռացնել և եփել այս խառնուրդը՝ խառնելով, թույլ կրակի վրա մի քանի րոպե, մինչև շիճուկն առանձնանա։

Հեռացրեք կրակից, թողեք սառչի 1-2 րոպե և ավելացրեք մանր կտրատած կանաչին և կարմիր պղպեղը, ճզմեք մեկ պճեղ սխտորը, կամ ձեր ճաշակին համապատասխան: Լցնել զանգվածը 2 շերտով ծալած շղարշով պատված քամոցի մեջ։ Պանրի զանգվածը գդալով հարթեցնում ենք։ Պտտեք շղարշը հանգույցի մեջ, թողեք, որ շիճուկը թափվի: Այնուհետև բացեք շղարշը, ստացված կլոր պանիրը շղարշի ծայրով ծածկեք։ Վերևում դրեք բաժակապնակ և ափսեի վրա մի քիչ բեռ դրեք (օրինակ՝ հարմար է կափարիչով բանկա): Դնել սառնարանում մի քանի ժամով և վերջ։ Օրինակ՝ երեկոյան պատրաստեցինք ու դրեցինք սառնարան, իսկ առավոտյան արդեն կարելի է նախաճաշել։ Հիանալի է սև հացով և լոլիկով։