Տորթ «Փարիզյան». մեղրով տnրթի բաղադրատnմս, որը մեկ անգամ փnրձելուց հետո էլ ուրիշ բան չեք ուզենա պшտրաստել

Բաղադրիչներ մեղր — 3 ճ/գդ, շաքшրավազ — 150 գր ջուր — 180 մլ, ալյուր — 500 գր կարագ — 150 գր, սոդա — 1 թ/գդ Կրեմի համար՝ շաքարավազ — 150-200 գր, ձու — 3 հատ վանիլին — 1 պտղունց, ընկույզ — 100 գր կաթ — 600 մլ, կարագ — 100 գր ալյուր — 1 ճ/գդ Ինչպես նաև` բուսայուղ — 3 ճ/գդ Պատրաստման եղանակ Մեղրը,

շաքարավազը, 150 գր կարագն ու եռացրած ջուրը դնում ենք մարմանդ կրակին ու տաքացնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Կաթսան վերցնում ենք կրակից, ավելացնում սոդայի հետ մաղած ալյուրն ու խմոր ենք հունցում: Խմորը 6-7 գնդերի ենք բաժանում, գրտնակում և 180 աստիճան տաքացրած ջեռոցում

յուրաքանչյուրը 10 րոպե թխում ենք, մինչև ոսկեգունելը: Պատրաստում ենք կրեմը: Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք, ավելացնում ալյուրն ու սառը կաթը և կրկին հարում ենք: Դնում ենք կրակին և անընդհատ խառնելով եփում, մինչև կրեմը

թանձրանա: Վերցնում ենք կրակից և ավելացնում ենք վանիլինն ու մանրացված ընկույզները: Այլ ամանի մեջ լավ հարում ենք կարագն ու լցնում կրեմի մեջ: Շերտերին կրեմ ենք քսում և դնում իրար վրա: Տորթը զարդարում ենք փշրանքնեով և 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարան: Համեղ տորթ պատրաստելու ժամանակն է: