Փորձում էի հեռախոսով բացատրել կնոջս, որ երեխայի կաթի համար գումար չունեմ. չգիտեի, որ տնօրենս լսում է խոսակցությունը

Ես, կինս և մեր 5 ամսական որդին նոր էինք տեղափոխվել մայրաքաղաք: Բարեբախտաբար, շուտ կարողացա տեղավորվել աշխատանքի: Դեռ 5 օր էի աշխատում, իսկ մինչև աշխատավարձս 1 ամիս կար: Զանգեց կինս, դուրս եկա միջանցք, որ խոսեմ հետը: Կինս ասում էր, որ երեխայի կաթնախառնուրդը վերջացել

է, իսկ ես ասացի. —Ես պիտի աշխատեմ, որ գնեմ, իսկ աշխատելու համար ինձ բենզին է պետք: Ես այս պահին գումար չունեմ ոչ բենզինի, ոչ էլ կաթնախառնուրդի համար: Երբ անջատեցի հեռախոսը, տեսա, որ տնօրենս կանգնած էր այնտեղ, բայց ոչինչ չասաց: 2 ժամ անց նա մոտեցավ ինձ, ասաց, որ իրեն մի քանի ժամով տամ իմ

մեքենան: Ես ասացի, որ մեջը բենզին չկա, իսկ նա պատասխանեց, որ խնդիր չէ, ինքը կլցնի: Ուշ երեկոյան տնօրենս բերեց մեքենաս և տվեց բանալին: Նստեցի և տեսածս ստիպեց ինձ՝ 30 տարեկան տղամարդուն, մի կերպ զսպել արցունքներս: Նստարանին 10 տուփ կաթնախառնուրդ կար, իսկ կողքը՝ 50 000 դրամ: Տնօրենս ասաց, որ դա փոքր բոնուս է, և ինքն ակնկալում է, որ հետագայում ես լավ կաշխատեմ…