Օդային սնիկերսի այս բաղադրատոմսը իսկական փրկություն է Ամանորյա տոներին, հեշտ, թեթև ու մատչելի

Բաղադրությունը․ ալյուր-2 բաժակ, թթվասեր-2 բաժակ, շաքարավազ-1, 5 բաժակ, ձու-3 հատ, փխրեցուցիչ-1/2 թեյի գդալ: Կրեմի համար եփած խտացրած կաթ -1 բանկա, կարագ-250 գ, ընկույզ-ըստ ճաշակի, չամիչ ըստ ճաշակի: Պատրաստման եղանակը՝ 1. Խմորը պատրաստելու համար կոնտեյներում խառնեք թթվասեր, շաքար, ձու, ալյուր և փխրեցուցիչ: Այն բաժանեք երչեք մասի, որոնցից յուրաքանչյուրը

առանձին թխեք ջեռոցում 30-40 րոպե: Եթե դուք չեք ցանկանում, որ տորթի վերին մասը այրվի, ապա ծածկեք ֆորման թաց պերգամենտային թղթով: Այն կարելի է դնել նաև ֆորմայի ներքևի մասում: 2. Կրեմ ստանալու համար հարեք խտացրած կաթը և հալված կարագը: Դրանից հետո խառնուրդին ավելացրեք մանրացված ընկույզ (ըստ ձեր ճաշակի) և չամիչ: 3. Ստացված կրեմը քսեք յուրաքանչյուր տորթին և թողեք ներծծվի գիշերը: Ավելի լավ է սա դնել սառնարանում:Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։