Օդային և ինքն իրեն ուռչող խմորի այս բաղադրատոմսով վերջերս զարմացրեցի բոլոր հարևանուհիներիս․ ուզում եմ ձեզ հետ էլ կիսվել

Բաղադրությունը Ձու 2 հատ, Շաքար 3-4 ճաշի գդալ, Աղ 1 պտղունց, Վանիլային շաքար 10 գ, Սոդա 0,5 թեյի գդալ, Թթվասեր 4 ճաշի գդալ, Օղի 1 ճաշի գդալ, Ցորենի ալյուր 2 բաժակ: Պատրաստման եղանակը Հարեք ձուն շաքարով, ավելացրեք աղ,

վանիլային շաքար, թթվասեր և օղի: Ալյուրը մաղեք սոդայի հետ: Լցրեք թթվասերը և ձվի խառնուրդը ալյուրի մեջ, ունցեք ոչ կպչուն խմոր: Եթե անհրաժեշտ է, ավելացրեք էլի ալյուր: Խմորը գրտնակեք և ստացեք 0,5 սմ հաստությամբ շերտ: Օգտագործելով

թխվածքի ֆորմաներ կտրատեք խմորը: Տապակեք տաք յուղում մինչև ոսկեգույն դառնա: Մատուցելիս շաքարի փոշի լցրեք վրան: Վայելեք այն մի բաժակ թեյով: