«Իսկ սա իմ և հայրիկի ամանորյա նվերն է քեզ»․ Անահիտ Սիմոնյանը ցույց տվել որդու ամանորյա նվերը

Անահիտ Սիմոնյանի կյանքի մեծագույն նպատակը որդուն մշտապես երրջանկացնելն է։ Անցյալ տարվա դժ բախտությունը մեծ հա րված էր երեխայի համար և Ամանորը լավագույն առիթն էր որդուն՝ Արմանին, հերթական անգամ երջանիկ րոպեներ պարգևելու։ Անահիտը հանրայնացրել է կադրեր, որն արվել է Ամանորի գիշերը։ Դրվագներում երևում է, թե ինչպես է Ամանորի գիշերը Արմանը տոնածառի տակից վերցնում նվերը, բացում այն և գտնում իր ցանկալի նվերը։ Տուփի մեջ որդին գտավ համակարգիչ։ Նկատելի էր, թե որքան

ուրախ է Արմանը։ Անահիտն այդ մասին նաև գրառում է կատարել։ Նա նշել է, որ նվերը իր և հայրիկի՝ Հայկոյի կողմից է։ Նա մասնավորապես գրել է․ «Իսկ սա իմ և հայրիկի ամանորյա նվերն է քեզ․ Թող քո բոլոր երազանքները կատարվեն։ Հաջորդ տարի դու միայն ժպտալու ես և ուրախանալու»։ Մեկնաբանություններում օգտատերերն իրենց ուրախությունն են հայտնել Արմանի ուրախ ու երջանիկ ժպիտի համար, շնորհավորել Ամանորը և երջանկություն մաղթել մայր և որդուն։